Skip to main content
  • ՀԱՅ
  • ENG
  • RUS
  • FRA

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Տնօրեն
    • Աշխատակազմ
    • Ամբիոններ
    • Կառավարման խորհուրդ
    • Պատմություն
      • Ղեկավարություն
    • Գործընկերներ
  • ԴԻՄՈՐԴ
    • Նախապատրաստական բաժին
    • Ընդունելություն
    • Մասնագիտություններ
      • Երգեցողություն
      • Էստրադային արվեստ
      • Գործիքային կատարողական արվեստ
      • Պարարվեստ
      • Ռեժիսուրա
      • Դերասանական արվեստ
      • Լուսանկարչական գործ
      • Նկարիչ-վերականգնող
      • Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
      • Հագուստի մոդելավորում և նախագծում
      • Հաշվապահական հաշվառում
    • Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար
  • ՈՒՍԱՆՈՂ
    • Ուսանողական խորհուրդ
    • Դասացուցակ
  • ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
    • Կարիերայի կենտրոն
    • Որակի ապահովում
    • Պրակտիկայի կենտրոն
  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
    • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
    • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ
  • ՄԵԴԻԱ
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
    • Հին կայք
    • Հայտարարություններ
  • ԿԱՊ

«2018-ը համալրումների ու մեծ կորստի տարի էր, իսկ 2019-ը կլինի պատմական»

January 7, 2019 at 8:34 pm



Իրավունքը գրում է.

Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ նախ տոնել է իր տարեդարձը. «Ամեն տարի ուրախությամբ եմ սպասում այս օրերին , քանի որ իմ ծննդյան օրվան հաջորդում է Սուրբ ծնունդը, ու ի նշան Քրիստոսի ծնունդի Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է ծրագալույցի պատարագ:  Ուստի, առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը եւ մաղթել, որ ընտանքիներում լինի առողջություն, երջանկություն, թող մեր բոլորիս ընտանիքներում հնչի մանկան ճիչը, մեր ազգը շատանա, հզորանա, որ կարողանանք այս մի բուռ հողը, որտեղ ապրում ենք պահել, պահպանել ու փոխանցել մեր սերունդներին: Մեր երկրին թող լինի խաղաղություն, իսկ նորաստեղծ իշխանությանը Աստված իմաստնություն տա, որ մեր երկրի կարևորագույն օղակները հասցնեն լավագույնին, մեր երկիրը կառավարեն այնպես, որ հասցնեն այն երազանքին, այն նպատակին, որին ձգտում է յուրաքանչյուր հայ, լինի ՀՀ քաղաքացի, թե աշխարհի տարբեր ծայրերում ապրող  սփյուռքահայ»:


Վ. Կիրակոսյանը 2018 թվականը և՛ գործնական և՛ անձնական առումով բարեհաջող տարի է համարում.«Մեծ անելիքներով ու ծրագրերով մտանք 2018 թվական, նախ ամբողջությամբ սկսեցի ղեկավարել Երեւանի մշակույթի պետական քոլեջը, քանի որ  2017- ի վերջում ընտրվեցի տնօրեն: Պիտի ասեմ, որ շատ ձեռքբերումներ ունեցանք  միջազգային տարբեր մրցույթներում՝ քոլեջի սաները մրցանակներով վերադարձան Հայաստան: Դրանցից առանձնացնեմ «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթը, որտեղ ինչպես 2017-ին, այնպես էլ՝ 2018-ին Հայաստան բերեցինք առաջին մրցանակը, ինչպես նաեւ քոլեջն իր  ներկայացվածությունն ունեցավ մրցույթում: Շուրջ 5 տարի Հայաստանը չէր հաղթահարում կիսաեզրափակիչ փուլը, սակայն ամրապնդեցինք մեր տեղը՝ 16 երկրների կազմում: Քոլեջը միջազգային այլ մրցույթներում եւս հնարավորություն ստացավ ներկայացվածություն ունենալու, տարբեր երկրների ուսումնական հաստատությունների հետ կնքեցինք մի շարք պայմանագրեր՝ Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Իտալիայի հետ: Պայմանագրերի կնքումը՝ այլ երկրների հետ, կշարունակվեն արդեն այս տարի, որոնց հետ ունենք բանավոր պայմանավորվածություններ: Մի խոսքով՝ տարեվերջին տարբեր մրցանակաբաշխություններում գնահատվեց քոլեջի աշխատանքը մրցանակների տեսքով՝ ճանաչվելով Կրթամշակութային գործունեություն իրականացնող Տարվա լավագույն ուսումնական հաստատություն»,- ամփոփելով նախորդ տարին ու թվարկելով ձեռքբերումները Վ. Կիրակոսյանը նաև շեշտեց անձնական կարիերայում ունեցած ձեռքբերումներն ու ընտանեկան համալրումները. «Նախ լույս աշխարհ եկավ իմ սանիկի՝ երգիչ Մհերի առաջնեկը՝ Անդրանիկը, հետո արդեն կինս ինձ պարգւեց երկրորդ որդուս՝ Ռազմիկին, որն իմ կյանքում կարեւոր ձեռքբերում էր, հետո արդեն՝ նաեւ քույրս լույս աշխարհ բերեց իր առաջնեկին: Այնպես որ 2018-ն իմ կյանքում համալրումների տարի էր: Իսկ անձնական կարիերայում՝ կատարողական արվեստների միջազգային ակադեմիայի կողմից, որպես երիտասարդ, մշակութային կյանքում ունեցած ներդրման ավանդի համար ինձ շնորհվեց պրոֆեսորի կոչում»:


 

Տարաբնույթ ձեռքբերումների կողքին Վ. Կիրակոսյանի համար 2018-ը նաև մեծ կորստի տարի է եղել. «2018-ն ինձ համար ցավոտ էր, քանի որ կորցրեցի լավ ընկերոջ, բարեկամի, գաղափարակցի, հզոր մարդու՝ իմ սիրելի Նադեժդա Սարգսյանին: Մեծ կորուստով գնացինք 2019-ը՝ անընդհատ խոսելով, հիշելով իմ սիրելի տնօրենի, իմ ուսուցչուհու՝ Նադյայի մասին, մտաբերելով մեր համատեղ անցած բոլոր ճանապարհները, այն դպրոցը, որ մենք անցել ենք իր գլխավորությամբ, այն մայրական վերաբերմունքը, որ տասը եւ ավելի տարիներ մենք ստացել ենք Նադյայի կողմից…»:

Այնուամենայնիվ, Վ. Կիրակոսյանը շեշտում է, որ 2018-ը համալրումների ու մեծ կորստի տարի էր, բայց խոստանում, որ 2019-ը կլինի պատմական. «2019 թվականը Մշակույթի պետական քոլեջի համար պատմական է լինելու, նախ նշելու ենք քոլեջի  հիմնադրման 90-ամյա հոբելյանը: Դեռ չեմ ուզում փակագծերը բացել, բայց իսկապես այդ ուղղությամբ համատեղ մեծ աշխատանք է տարվում քոլեջի կառավարման խորհրդի անձնակազմի, դասախոսների, ուսանողների հետ միասին՝ այն իսկապես պատմական դարձնելու համար: Շուտով արդեն ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ կսկսվեն համատեղ աշխատանքներ, այն գաղափարները, որ մենք ունենք, արդեն ներկայացրել ենք նախարարությանը եւ հուսանք որ ՀՀ ԿԳՆ-ն եւ Կառավարությունը հավանություն կտան մեր ծրագրերին: Այս տարի ևս «Սլավյանսկի բազար»միջազգային մրցույթի նախընտրական փուլը սկսված է, որի հայտերը կամփոփենք արդեն հունվարի վերջին, որին կհաջորդեն հայաստանյան նախընտրական փուլերը: Ինչպես նաեւ Իտալիայից շուտով կունենանք մեծ հրավեր՝ Սան ռեմո միջազգային մրցույթի հետ եւս կունենանք համագորշակցություն: Շատ մեծ ծրագրեր ունենք իրականացնելու, որոնք մասին դեռ կխոսենք տարվա ընթացքում»:

 ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Recent Posts

  • Կայացավ ԵՄԱՊՔ ուսանողների և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգը
    17 Aug, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողների կողմից Ձեռներեցություն առարկայի արդյունքների ամփոփում
    15 Jun, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները այցելեցին Նկարիչների միություն
    10 Mar, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողներն այցելեցին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
    23 Feb, 2021
  • Բաց դաս «Հայ գրականություն» առարկայից՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 152-ամյակին և գրքի տոնին
    23 Feb, 2021
  • ԵՄԱՊՔ ուսանողները՝ Բելառուսում «АРТ-ПАРАД В ВИТЕБСКЕ» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիրներ
    12 Jan, 2021
  • Երգիչ Վրեժ Կիրակոսյանը ԵՄԱՊՔ իր սաների հետ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նվիրված է հայ զինվորին...
    31 Dec, 2020

ՄԵՆՔ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ




Երևանի մշակույթի պետական քոլեջ ՊՈԱԿ / Yerevan state college of culture



Cart

Cart is empty.


Հայտարարություններ Թափուր աշխատատեղեր Փաստաթղթեր Հետադարձ կապ

Հայաստանի Հանրապետություն                                                                                                                                                                                                                                                                                                    
ք. Երևան, 0061
Բագրատունյաց 37

Հեռ.`   +374 (10) 480 580
Էլ. հասցե`    [email protected]

                                                                                                                                                                                  Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2017 - 2025 Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ