ԵՄՊՔ Հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ Գուրգեն Մուրադյանը ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով
November 19, 2019 at 2:55 pm
Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական պատմություն» թեմայով անցկացվող ամենամյա դասընթացի ունկնդիրներին: Այս տարի ՀՀ Պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի կողմից կազմակերպված դասընթացները համակարգել է Երևանի մշակույթի պետական քոլեջի Հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ, ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ Գուրգեն Մուրադյանը: Նախարար Տոնոյանը ամառային դպրոցի մասնակիցներին և կազմակերպիչներին պարգևատրել է շնորհակալագրերով: