ԵՄՊՔ ուսանողների այցը Հովհաննես Թումանյանի թանգարան
November 29, 2019 at 12:33 pm
ԵՄՊՔ-ի «Ռեժիսուրա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ Ս․Վանյանի և «Հանրակրթական առարկաների» ամբիոնի վարիչ Գ․Մուրադյանի ուղեկցությամբ այցելեցին Հովհ․ Թումանյանի թանգարան։ Թանգարանի չորս ընդարձակ սրահներով է անցնում Ամենայն հայոց բանաստեղծի կյանքը՝ ծննդից մինչև երկրային մահ։ Ուշագրավ էր ոչ միայն Թումանյանի անձնական իրերի ու ստեղծագործական կյանքի մանրամասն ուսումնասիրությունը, այլ նաև «հյուրընկալությունը» թիֆլիսյան բնակարան, ուր պահպանված էին կահկարասիի բնօրինակները: