Հրաժեշտ հարազատ քոլեջին.ԵՄՊՔ-ի շրջանավարտները այսօր ստացան իրենց դիպլոմները
June 30, 2018 at 12:07 am,
No comments
Այսօր` 29.06.2018թ-ին Երևանի մշակույթի պետական քոլեջում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողություն։ Յուրաքանչյուր մասնագիտության շրջանավարտ ավարտական դիպլոմը ստացավ իր իսկ մասնագիտական դասընթացի դասախոսի կողմից։
Օրը առավել հանդիսավոր դարձավ քոլեջի տնօրեն` Վրեժ Կիրակոսյանի կողմից կազմակերպված անակնկալներով։
Հանձման արարողությանը երգերով հանդես եկան "Երգեցողություն" մասնագիտության շրջանավարտները։
Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք բոլորիդ և մաղթում լուսավոր ու բարձունքներով լի ապագա։
Մենք միշտ հպարտանում ենք` մեր յուրաքանչյուր ուսանողի հաջողությամբ։
Բարի երթ Ձեզ: